Ոչ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ռուսական Կայսերական Տան առաջնորդ Նորին Կայսերական Մեծություն Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան: Այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանին ընդհանրապես եւ հայկական մշակույթին` մասնավորապես: Պատվիրակության կազմում են նաեւ Ռուսական Կայսերական Տան գրասենյակի միջտարածաշրջանային կապերի վարչության պետ, պատվիրակության ղեկավար իշխան Վադիմ Օլեգի Լոպուխինը եւ Ռուսական Կայսերական Տան առաջնորդի անձնական քարտուղար Ալեքսանդր Նիկոլաեւիչ Զակատովը:
Նորին Կայսերական Մեծություն Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան գլխավորեց Ռուսական Կայսերական Տունը 1992թ., հոր՝ Մեծ իշխան Վլադիմիր Կիրիլովիչի մահից հետո: 1992թ. ապրիլին նա ստացել է Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի օրհնությունը: Ռուսական Կայսերական Տան առաջնորդի օրինական ժառանգն է համարվում Մեծ իշխանուհու որդին՝ Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչը (1981թ.), որն այս պահի դրությամբ «Նորիլսկի նիկել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականն է և ընկերության եվրոպական ներկայացուցչություն ղեկավարը:





