AM
9 Նոյեմբեր 2011 - 08:27 AMT

Ասեկոսեներն ու բամբասանքները խանգարում են ոստիկաններին աշխատել

Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն` անդրադառնալով վերջին օրերին Ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունների շուրջ ծագած որոշակի ասեկոսեներին ու բամբասանքներին: Նշվում է, ոչ վերջիններս խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին և ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

«Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն և աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում: Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ և շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ»,- գրում են Ոստիկանությունից`կոչ անելով ԶԼՄ-ներին իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից: