AM
9 Նոյեմբեր 2011 - 08:28 AMT

Ստեփանակերտի ջրամատակարարման ներքին ցանցը կվերակառուցվի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ և 11-րդ գոտիները: Հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է Հեռուստամարաթոն 2010-ի և ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին, այն բաղկացած է 13 գոտուց և ունի 140 կմ երկարություն: Համակարգը խիստ մաշված է և ունի ջրի մեծ կորուստներ: Վերանորոգումից հետո սպասարկման ենթակա թաղամասերը կունենան կանոնավոր ջրամատակարարում: