Երիտասարդական հավաքականի մարզիչը նշեց, որ մարզիչների շտաբը արեց ամեն ինչ, որ խաղացողները լավ տրամադրվեն և ցույց տան կայուն խաղ: Ռաֆայել Նազարյանը նշեց, որ Չեխիայի հետ խաղից առաջ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի բոլոր նախապատրաստական խաղերը անցել են լավ: «Հիմնականում ես գոհ եմ խաղացողների ֆիզիկական մարզավիճակից: Լեգիոներներ Արտակ Ալեքսանյանը և Մասիս Ոսկանյանը միացել են հավաքականին լավ մարզավիճակում, բայց Գևորգ Բադալյանը՝ ոչ այդքան: Իսկ Արազ Օզբիլիսը ընդգրկված չի հավաքականի կազմում, վնասվածքից ամբողջության չապաքինվելու պատճառով»,-նշեց հավաքականի մարզիչը:
Նազարյանի խոսքով, Երևան ժամանած Չեխիայի հավաքականի կազմում միայն երկու նորեկ կա, որոնց խաղը նա տեսել է Ուելսի հետ հանդիպման ժամանակ, իսկ մնացած խաղացողների հնարավորությունները նրան ծանոթ են: «Չեխիայի թիմը շատ կազմակերպված, մոբիլ և արագ թիմ է: Մենք կփորձենք նրանց հանդեպ ցույց տալ հարձակողական ֆուտբոլ և կխաղանք ազգային հավաքականի նման, փորձելով հասնել մեր ուզած արդյունքին»:
Մարզիչը նշել է, որ շտաբը կանի ամեն ինչ, որ ֆուտբոլիստները լավ խաղան և ցույց տան կայուն խաղ: Նազարյանը համաձայն չէ Չեխիայի մարզչի Յակուբ Դովալիլի հետ, որ այս հանդիպումը կլինի ամենակարևոր խաղը երրորդ խմբում: «Բացի այս հանդիպումից, նախատեսված է անցկացնել ևս 4 խաղ, և բոլորը ոչ պակաս կարևոր են: Հիմա շուտ է խոսել խմբից դուրս գալու վերաբերյալ, այժմ մենք մտածում ենք այս հանդիպման մասին»,-ասել է մարզիչը:
Մարզիչը ևս ընդգցեծ, որ հավաքականը կփորձի մոտ ապագայում անցկացնել նաև ընկերական հանդպումներ, քանի որ հազվադեպ է խաղում և պետք է պահպանել մարզավիճակը:
Հայաստան-Չեխիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11 Երևանի ժամանակով 17.00 հանրապետական մարզադաշտում: Առաջին խաղում, որը անցնում էր Չեխիայում, հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով (ոչ ոքի), երկու թիմերը հանդիպումից առաջ ունեն 7 միավոր և խմբում զբաղեցնում են 1 և 2 տեղերը:





