«Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է մեծ մարդասերի հոբելյանին նվիրված լայնածավալ տոնակատարությունների շրջանակում:
Ցուցահանդեսին ներկայացված են հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Ցուցահանդեսի մուտքն անվճար է և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացված աշխատանքներին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը և «Ակադեմիա» ցուցասրահը:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» և ներառում է ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները:





