AM
14 Նոյեմբեր 2011 - 07:35 AMT

Ստուգողական խաղում «Շախտյորի» հիմնական կազմը հաղթեց թիմի երիտասարդական կազմին

«Կիրշա» մարզաբազայում տեղի է ունեցել ստուգողական հանդիպում Դոնեցկի «Շախտյորի» հիմնական և երիտասարդական կազմերի միջև: «Շախտյորի» հիմնական կազմը 5:1 հաշվով հաղթեց երիտասարդական կազմին: Հանքափորների կազմում իր խաղով առանձնացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո նշել է, որ նրանք արդեն երեք օր ինտենսիվ մարզվում են, ինչը օգտակար է և նրանց, և՝ երիտասարդական կազմին:

«Սա ստուգողական հանդիպում էր, մենք նախապատրաստվում ենք և առաջնության, և՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղերին: Երիտասարդական թիմում կան լավ խաղացողներ: Նրանք ամբողջական նվիրումով են պայքարում, երևում է խաղալու և պրոֆեսիոնալ առումով աճելու նրանց ցանկությունը», – հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը Մխիթարյանի խոսքերը:

Հաջորդ խաղը նոյեմբերի 19-ին Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Շախտյորը» կանցկացնի Դոնեցկի «Մետալուրգի» հետ: 16 տուրից հետո «Շախտյորը» 39 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Մետալուրգը» 23 միավորով՝ 7 տեղը: