AM
14 Նոյեմբեր 2011 - 08:24 AMT

Հայաստանում փակ ճանապարհներ չկան

Նոյեմբերի 14-ի ժամը 9-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դիտվում է առանց տեղումների եղանակ։ Փակ ճանապարհներ չկան, սակայն Չարենցավան-Հրազդան, Սևան-Գավառ, Արարատ-Եղեգնաձոր ճանապարհների և Սելիմի, Որոտանի ու Սևանի լեռնանցքերի որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Նոյեմբերյանում այս պահին մառախուղ է, իսկ Թալինի ու Գորիսի մոտակայքում՝ ուժեղ քամի։