Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերության մարզադահլիճում Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը:
12 քաշային կարգերում կմրցեն Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի ավելի քան 100 պատանիներ։
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:





