AM
21 Նոյեմբեր 2011 - 06:20 AMT

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ, իսկ «Շիրակը» հաղթեց «Բանանցին»

Կայացան Հայաստանի ֆուտբոլի Գավաթի 1/4 եզրափակչի բոլոր հանդիպումները: «Փյունիկը» Երևանում` Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Միկային»: Թիմերին այդպես էլ չհաջողվեց բացել հաշիվը, և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ ոքիով:

«Շիրակը» 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին»: Գյումրու թիմի կազմում աչքի ընկան Գևորգ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Բարիկյանը, իսկ հյուրերից միակ գոլն իրացրեց Սարգիս Կարապետյանը: Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 24-ին:

Մյուս երկու զույգերից «Ուլիսը» 3:1 հաշվով ավելի վաղ հաղթանակ էր տարել «Արարատի» նկատմամբ, իսկ «Գանձասարը» զիջել էր «Իմպուլսին»: