«Խաղը շատ ծանր ստացվեց: Նալչիկի «Սպարտակը» շատ անզիջում մրցակից է, նրա հետ խաղերը միշտ ծանր են տրվում: Այնպես որ, մենք երջանիկ ենք, որ հաջողվեց հաղթել նրանց: Կարևորը, որ մենք կարողացանք 3 միավոր վաստակել»,-«Սպարտակի» հետ խաղից հետո, որտեղ «Կրասնոդարը» հաղթանակ տարավ 3:2 հաշվով, ասել է Յուրա Մովսիսյանը:
Հարձակվողը, որը «կրասնոդարի» կազմում այս խաղում խփեց իր 7-րդ գոլը, խոստովանեց, որ նրանք ամեն ինչ արեցին հաղթանակի համար և թիմային ոգի ցուցադրեցին: «Մենք լավ էինք փոխգործակցում: Ցանկացած հաղթանակ կարևոր է: Առավել ևս, որ մենք տանն էինք խաղում, որտեղ մեզ համար առավել ևս կարևոր է հաղթել ցանկացած խաղում»:
«Կրասնոդարը» 31-րդ տուրից հետո վաստակել է 41 միավոր և 9-րդ տեղում է: Թիմի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Տոմի» հետ:





