Նոյեմբերի 19-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացած ՀՀ բանկային համակարգի մինի-ֆուտբոլի XI-րդ սիրողական առաջնության եզրափակիչ խաղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը վերջնականապես ապացուցեց լավագույնի իր տիտղոսը: «3:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ բանկի թիմը դարձավ առաջնության չեմպիոն»,- ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հավաքականը արժանացավ նաև «Բարձրակարգ թիմ. բարձրակարգ ֆուտբոլ» անվանակարգում հաղթողի կոչմանը: Այս հաղթանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հաճախորդներին բարձրակարգ ֆինանսական ծառայություններ մատուցելուց բացի, բանկում մեծ կարևորություն է տրվում աշխատակիցների միջավայրին, ինչի վառ ապացույցն է համախմբված ֆուտբոլի հավաքականը և նրանց աջակցելու եկած Բանկի հարյուրավոր աշխատակիցները», նշված է հաղորդագրության մեջ:





