«Միասին» երիտասարդական շարժումն իրականացնում է մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան: Շարժումից հայտնում են, որ ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին: Հայ երիտասարդը պահանջում է հարգել մայրենի լեզուն, մենք ուզում ենք տեսնել հայերեն տառեր:
Երթի վերջում «Միասին» շարժման անդամները նամակ կհանձնեն նաև վարչապետին: Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտից, նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:





