AM
23 Նոյեմբեր 2011 - 09:32 AMT

2012-ին Երևանում գրքի միջազգային ցուցահանդեսը կարող է տապալվել նոր մաքսային տուրքերի պատճառով

Գիրք տարածողների ազգային ասոցիացիան, Հրատարակիչների ազգային ասոցիացիան և Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիան երեկ տարածել են հայտարարություն, ըստ որի՝ մտահոգված են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների մասին կառավարության առաջարկած նախագծի առիթով. նախատեսվում է ներմուծվող գրքերի, թերթերի և տպագրական մեքենաների վրա դնել մաքսատուրք՝ 10 %-ի չափով: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», ըստ հայտարարության՝ այդ փոփոխությունը մեծ վնաս կհասցնի գրքի և պարբերական մամուլի զանգվածային տարածմանը, նաև՝ 2012-ի Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Երևանում գրքի միջազգային ցուցահանդես է կազմակերպվելու, և արտասահմանյան հրատարակչությունները կխուսափեն մասնակցել, քանի որ նման տուրք չեն վճարում ոչ մի համաշխարհային ցուցահանդեսում: