«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդությունը 2011-2015 թթ.» նպատակային ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ում անց է կացվում Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթը: Մրցույթը կոչված է ապահովել ընկերության երիտասարդության անձնական և մասնագիտական ներուժի զարգացումը, խթանել երիտասարդ աշխատողների նորարարական և տեխնիկական ստեղծագործական մոտեցումները, նախագծային մոտեցումների զարգացումը, աջակցել առավել հեռանկարային նախագծերի իրագործմանը, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Մրցույթն ուղղված է “ՀԿԵ” ՓԲԸ-ի աշխատողների շրջանում արդյունավետ հաղորդակցման ուղիների կառուցմանը, տեղեկատվական և զարգացման ոլորտի զարգացմանը՝ նորարարական և տեխնիկական ոլորտում տեղեկատվության և փորձի օպերատիվ փոխանակման ապահովման նպատակով, դաստիարակության ավանդույթների զարգացմանը:
Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթին կարող են մասնակցել նախագծային թիմերը, որոնց կազմի մեջ ընդգրկված են առավելագույնը 3-ական ՀԿԵ երիտասարդ աշխատող, ինչպես նաև կուրատորներ: Մրցույթն անցնելու է երեք փուլով, որոնցից վերջինը կայանալու է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդության առաջին համաժողովի ընթացքում Մրցույթի հաղթողին կորոշի հատուկ ստեղծված հանձնաժողովը: Կառույցը նաև կընտրի լավագույն նախագծերը, որոնք կիրագործվեն ՀԿԵ-ում: Մրցությում մասնակցելու համար նախագծերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ը:





