Հայկական համայնքը Լատվիայում չունի այնպիսի խնդիրներ, ինչպես ռուսականը, հայտարարեց Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արև Պարոնյանը: Նա նշեց, որ Լատվիայում ապրում են մոտ 3 000 հայեր, որոնցից ավելի քան կեսը ունի Լատվիայի քաղաքացիություն:
Միաժամանակ, ինչպես հայտնեց Պարոնյանը, հայերի մեծ մասը ուզում է ստանալ Լատվիայի քաղաքացիություն, քանի որ դիտարկում է դա որպես միջոց Եվրոպա տեղափոխվելու համար: «Հայերը ավելի շատ գնում են լատվիական դպրոցներ, քան ռուսական, բայց դա նոր միտում է»,- ընդգծեց նա: Նրա խոսքով, Լատվիայում հայերը հիմնականում զբաղվում են ռեստորանային բիզնեսով, որը կենտրոնացված է Յուրմալա և Ռիգա քաղաքներում:
2009 թ-ից Ռիգայում գործում է հայկական եկեղեցի, որտեղ կա կիրակնօրյա դպրոց: «Դա Մերձբալթիայի ամենամեծ հայկական եկեղեցին է, և այստեղ գալիս են հայեր Էստոնիայից և Լիտվայից,- ասաց նա:
Այն հարցին, թե ինչու են հայերը ցանկանում լքել Լատվիան, չնայած լավ պայմաններին, նա պատասխանեց, որ 2008 թ-ի ճգնաժամից հետո որոշ բիզնեսներ փակվել են և մարդիկ ուզում են տեղափոխվել ավելի ապահով Արևմտյան Եվրոպա: Վերջում Պարոնյանը նշեց, որ Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունները իրականացվում են համայնքի ջանքերով, և չկա համագործակություն Հայաստանի սփյուռքի նախարության հետ:





