Նոյեմբերի 23-ին տեղի են ունեցել երկու պատասխան հանդիպումներ 2012 թ-ի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում:
«Արարատը» «Հրազդան» մարզադաշտում ընդունեց «Ուլիսին»: Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ էր տոնում 2011 թ-ի Հայաստանի չեմպիոն՝ «Ուլիսը»:
Չնայած նրան, որ պատասխան խաղում «Արարատի» ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի հասնել 3:2 հաշվով, Գավաթի կիսաեզրափակիչ դուրս եկավ «Ուլիսը»:
Օրվա երկրորդ խաղում հանդիպեցին «Իմպուլսը» և «Գանձասարը»: Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ հաղթանակ էր տոնում դիլիջանցիների թիմը: Թիմերի առաջին խաղը ավարտվեց նույն հաշվով: Կիսաեզրափակչում «Իմպուլսի» մրցակիցը կլինի «Ուլիսը»: Կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն 2012 թ-ի մարտից մինչև մայիս:
Նոյեմբերի 24-ին Գավաթի 1/4 եզրափակչում ուժերը կչափեն «Միկան» և «Փյունիկը», «Բանացն» ու «Շիրակը»:





