AM
24 Նոյեմբեր 2011 - 07:44 AMT

Սոչիի Օլիմպիական խաղերի կամավորները կկրեն նույնպիսի համազգեստ, ինչ Ռուսաստանի հավաքականի անդամները

Սոչիում անցնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 40-րդ Գլխավոր վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքին մասնակցում են Եվրոպայի 49 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Արմեն Շահազիզյանն ու բաժնի վարիչ Գաբրիել Ղազարյանը:

Վեհաժողովում որոշվել է, որ Սոչիի Օլիմպիական խաղերի կամավորները կկրեն նույնպիսի համազգեստ, ինչ Ռուսաստանի հավաքականի անդամները: Առաջին անգամ կամավորները կհայտնվեն այդ համազգեստով լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի և Եվրոպայի սնոուբորդի մրցումներում, հայտնում է kp.ru-ն: