AM
24 Նոյեմբեր 2011 - 13:16 AMT

Մոսկվայում հրդեհից մահացել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի եղբայրը

Մոսկվայի շրջանի Ռամենսկի շրջանում բռնկված հրդեհից, մասնավոր տանը հայտնաբերվել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա՝ գլխավոր դատախազի տեղակալի եղբոր, 34-ամյա Վիգեն Սարգսյանի դին, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Վիգեն Սարգսյանից բացի, հրդեհին զոհ են գնացել նաև տան տիրուհին՝ 47-ամյա Օլգա Ա-ն և Սարգսյանի քաղաքացիական կինը, որի անձը մինչ օրս չի պարզվել:

Ըստ նախնական տվյալների, բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրականության հետ կապված խնդիրները: Հաշված րոպեների ընթացքում փայտյա տունն ամբողջովին այրվել է:

«Ինձ արդեն զեկուցել են Վիգենի մահվան մասին»,-ասել է ՀՀ Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մնացական Սարգսյանը Life News-ին: «Այսօր Մոսկվա կմեկնեն մեր հարազատները՝ դին հայրենիք տեղափոխելու համար»: