AM
24 Նոյեմբեր 2011 - 13:22 AMT

Վարդան Պետրոսյան. Հայկական բանակը սովետական «օրինակելի» բանակից չի տարբերվում

Սիրված դերասան, ռեժիսոր Վարդան Պետրոսյանը գտնում է, որ սովետական «օրինակելի» բանակը հայկական բանակից լավը չի եղել, ինչքան էլ մարդիկ ուզում են ապացուցել հակառակը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա խոստովանեց, որ ծառայել է Մոսկվայում, և ահավոր բաների է ականատես եղել: «Երկու զինվորի այնքան էին ծեծել, որ գժվել էին», լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց նա: Բացի դրանից, խորհրդային բանակում բացի «դեդովշինայից» կար նաև ազգային հարց:

Նրան հաճախ մեղադրում են, որ իր որդուն` Հայկին, չի «ազատում» բանակից, այնինչ նա գտնում է, որ բոլորը պետք է ծառայեն և պաշտպանեն մեր մայրերին ու քույրերին: Նա նաև գտնում է, որ հարևան երկրների բանակում նույն վիճակն է տիրում, իսկ Թուրքիայի բանակի մարտունակությանը չի հավատում, որովհետև չի տեսել, թե ինչպես է այն մարտնչում: