Տալի մրցաշարում ցուցադրված խաղի որակը դրական տպավորություն թողեց, հայտարարել է երկրորդ տեղը գրաված Լևոն Արոնյանը:
Վերջին տուրից առաջ Արոնյանը վերջին տարիների ամենաներկայացուցչական մրցաշարի առաջատարն էր, սակայն եզրափակիչ պարտիայում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Արդյունքում նա 5,5 միավորվ լրացուցիչ ցուցանիշներով զիջեց նորվեգացի Մագնուս Կարլսենին:
«Իմ խաղի որակից ես գոհ եմ, կարծես թե ստացվեց նորմալ հանդես գալ: Տպավորությունները մրցաշարից շատ դրական են՝ ես մի փոքր հոգնած էի Հունաստանում Եվրոպայի թիմային առաջնությունից հետո և իմ մակարդակից ցածր հանդես եկա»,-ասել է Արոնյանը, հաղորդում է ria.ru-ն:
Հայ շախմատիստը, որը ռեկորդային երրորդ անգամ կիսեց առաջին տեղը Տալի հուշախաղում, ասաց. «Ես կիսում եմ առաջին տեղերը արժանի մարդկանց հետ, ոչ թե վերջին տեղերն եմ զբաղեցնում: Սովորաբար, այնքան միավոր ես հավաքում, որքանի արժանի ես»:
Ըստ Արոնյանի, եթե նա պարտվեր վերջին տուրում, ապա տպավորությունը մրցաշարից կլղոզվեր: «Բայց ես փրկվեցի, ուստի ամեն ինչ լավ է: Թեև շախմատում ամենածանրը վերջին տուրից առաջատարը լինելն է հուշամրցաշարում չհաղթելով»:





