ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նոյեմբերի 23-ի կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2…-7, Տավուշում` -4…+1, Լոռիում` -1…-6, Արագածոտնի նախալեռներում` -1…+2, Արարատյան դաշտում` 0…+3, Սյունիքի հովիտներում` -3…+1, Սյունիքի նախալեռներում` -1…-4, Արցախում` 0…-3, Երևանում +1…+3 աստիճանի սահմաններում:





