AM
29 Նոյեմբեր 2011 - 09:46 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դեռևս փակ է

Նոյեմբերի 29-ի ժամը 13.00-ի դրությամբ hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Տրանսպորտի և կապի նախարարությունից հաղորդում են, որ սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իրականացվում են մաքրման աշխատանքներ: Հանրապետության մյուս բոլոր ճանապարհները երթևեկելի են: