AM
30 Նոյեմբեր 2011 - 08:16 AMT

Ալբերտ Կոստա. Թղթի վրա մենք ենք Դևիսի գավաթի ֆավորիտները, բայց արգենտինացիները ևս հրաշալի հավաքական ունեն

Իսպանիայի հավաքականի ավագ Ալբերտ Կոստան պատմեց 2011թվականի դեկտեմբերի 2-4 Սևիլիայում Արգենտինայի դեմ կայանալիք Դևիսի գավաթի եզրափակիչ փուլի վերաբերյալ իր սպասումների մասին:

«Սա շատ կարևոր պահ է ոչ միայն մեր հավաքականի, այլ նաև ողջ երկրի համար: Մենք կփորձենք անել հնարավոր ամեն բան և ցուցադրել լավ թենիս: Տղաներն այժմ լարված աշխատում են՝ փորձելով հնարավորիս շուտ հարմարվել գրունտաին կորտերին»,- խոստովանեց Կոստան:

Իսպանացիների ավագն ասաց, որ իրենք ունեն ուժեղ հավաքական, և Ռաֆայել Նադալի ներկայությունն այն էլ ավելի ուժեղ է դարձնում:«Շատ կարևոր է, որ նա թիմում է, բայց մենք, այնուամենայնիվ, պետք է երեք միավոր վաստակենք: Այո՛, թղթի վրա մենք ենք ֆավորիտը, սակայն արգենտինացիները ևս հրաշալի հավաքական ունեն: Նրանք հիանալի են խաղում Դևիսի գավաթում և սա շատ դժվար մրցաշար է լինելու»,- Կոստայի խոսքերը մեջբերում է gotennis.ru-ն: