AM
30 Նոյեմբեր 2011 - 10:03 AMT

Արագածոտնի մարզի դպրոցականները ողջ տարին ապահովված կլինեն տաք կաթով և բուլկիներով

Դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում մեկնարկում է «Դպրոցական կաթ» պիլոտային նախագիծը, որը իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի« ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի», «Ռոսսոտրւդնիչեստվո» Դաշնային գործակալության հայաստանյան ներկայացչության, Արագածոտնի մարզպետարանի, Թալինի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Մորդովիա – ազգային կեթերինգային ընկերություն», «Բոնիլատ» ՍՊԸ-ի և ծնողկոմիտեների ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես ասվում է«Ճյուղային սննդի ինստիտուտի» հաղորդագրության մեջ, «Դպրոցական կաթ» ծրագրով 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում Թալինի երկու և Թաթուլ գյուղի մեկ դպրոցների տարրական դասարանների 342 աշակերտ կապահովվեն տաք կաթով կամ կակաոյով և 2 բուլկիով:

Այս պիլոտային նախագիծը համարվում է առաջինը, որը մշակված է «Ճյուղային սննդի ինստիտուտի» կողմից Պարենի համաշխարհային ծրագրի հետ Համաձայնագրի շրջանակներում: Նախագծերի փաթեթը իր մեջ ներառում է հետևյալ տարբերակները` «Դրոցական կաթ», «Սնունդ դժվարհասանելի բնակավայրերում», «Բազային ճաշարաններ»:

Կաթի արտադրողը և մատակարարողն է «Բոնիլատ» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» միջև Համաձայնագրի շրջանակներում մշակվում է դպրոցական սննդի ազգային ծրագրին անցման նախագծային փաստաթուղթ: