AM
2 Դեկտեմբեր 2011 - 07:45 AMT

Ուկրաինայում կհատվեն 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը նվիրված դրամներ

2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման առիթով Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դնում հուշադրամների սերիան:

Սերիան կներառի ոսկուց, արծաթից և նիկելից պատրաստված 11 դրամ, ինչպես նաև 1 գրիվեն արժեքով մետաղադրամ, փոխանցում է kp.ua-ն:

Բոլոր դրամների վրա տեղադրվելու է Եվրո-2012-ի պաշտոնական լոգոտիպը: Պատմական դրամների սերիայի շնորհանդեսը պլանավորվում է դեկտեմբերի վերջին, որից հետո կսկսվի դրանց իրացումը: