AM
2 Դեկտեմբեր 2011 - 11:36 AMT

Սեյսմոլոգ. Վթարի դեպքում «Պարսկական աշտարակը» փլատակների կվերածի ողջ թաղամասը

Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը միանշանակ դեմ է Երևանում կետային շինարարությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով այս թեմայով, նա նշեց, որ գոյություն ունի Երևան քաղաքի հաստատված ճարտարապետական նախագիծ, և պետք է դրան հետևել։

«Ի՞նչ ասել է կինո «Մոսկվայի» արանքում դնել 50-հարկանի շպիլ, որը, Աստված գիտի թե ոնց են կառուցելու պարսիկները։ Իսկ վթարի դեպքում ընդհանրապես ամբողջ թաղամասը՝ Թումանյան փողոցով, Աբովյան փողոցով, ամեն ինչով վերածելու է փլատակների։ Դեմ եմ։ Ասում եմ, որ դեմ եմ»,- մասնավորապես նշեց սեյսմոլոգը։

Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։ «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել:

Մյուս հավանական թեկնածուն «Persia Trading/Administrative Tower»` «Պարսկական առևտրի/վարչական աշտարակ» անունով շինությունն է: Նախագծող ընկերությունը` Թեհրանի ATEC Consultants ընկերությունն է: