Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը «Կարպատների» դարպասին լավագույնն է ճանաչվել նոյեմբերին: «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկությանը մասնակցել է 1267 երկրպագուներից 1060-ը՝ 83,66 տոկոսը: Երկրորդ տեղում է Վյաչեսլավ Շևչուկը 148 ձայնով, իսկ երրորդ տեղում է Եվգենի Սելեզնյովը 27 ձայնով:
Մխիթարյանը հավակնում է նաև «Շախտյորի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողի տիտղոսին: Նա առաջին տեղում է ըստ երկրպագուների:
Ամսվա լավագույն խաղացողի որոշման գործընթացը 3 փուլից է կազմված: Առաջինը՝ երկրպագուների քվեարկությունն է կայքում, երկրորդն ու երրորդը՝ մարզական լրագրողների ու «Շախտյորի» վետերանների հարցումներն են:





