Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում հանդիպել է «Արսենալի» հետ և հաղթել ջախջախիչ հաշվով՝ 5:0: 57-րդ րոպեին իր հերթական գոլն է խփել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչն ասել է, որ գոհ է արդյունքից: «Լավ է, որ Չեմպիոնների լիգայում անհաջողությունների ֆոնի վրա, մենք ըստ ծրագրի ենք շարժվում Ուկրաինայի Գավաթի և առաջնության մրցաշարերում: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, այս թիմում դեռ հարկավոր է շատ ներդրում անել, և ես առաջինն եմ, ով պետք է դա անի՝ վստահություն ներշնչելով ֆուտբոլիստներին»,-ասել է Միրչա Լուչեսկուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղթանակից հեոտ «Շախտյորը» 48 միավորով առաջին տեղում է:





