Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն Դևիսի գավաթի եզրափակչում իսպանացի Դավիթ Ֆերերին պարտվելուց հետո վաստակած համարեց նրա հաղթանակը:
«Ֆերերն օգտագործեց իր բոլոր հնարավորությունները»,-Դել Պոտրոյի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:
Թենիսիստը խոստովանել է, որ մրցակիցը գրավիչ խաղ ցուցադրեց և արժանի հաղթանակ տարավ. «Դավիթը գերազանց խաղաշրջան անցկացրեց, ոչ ոք նրան հաղթանակ չի նվիրել, նա վաստակեց այն»:
Ֆերեր-Դել Պոտրո խաղն ավարտվեց 6:2, 6:7, 3:6, 6:4, 6:3 հաշվով ի օգուտ իսպանացու: Առաջին խաղարկային օրվանից հետո Իսպանիան հաղթում է Արգենտինային 2:0 հաշվով:





