AM
3 Դեկտեմբեր 2011 - 08:36 AMT

Եվրո-2012 մասնակից հավաքականների բոլոր ասոցիացիաները կստանան 30-ական Tango 12 գնդակ

Կիևում եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ ներկայացվել է Եվրո-2012-ի պաշտոնական գնդակը՝ adidas Tango 12:

Նոր մոդելը լայն հանրությանն է ներկայացրել Սերգեյ Բուբկան: Գնդակի արտաքին տեսքը նմանություն ունի նախորդների՝ Tango River Plate (1980), Tango Mundial (1984) и Tango Europa (1988) գնդակների հետ:

Tango 12-ը դարձավ Եվրո-ի 11-րդ պաշտոնական գնդակը adidas ընկերությունից: Նրա ձևավորման մեջ կիրառվել են դասական դիզայնի ժամանակակից մոտեցումներ: Մոդելի մշակումը տևել է 2 տարի, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրո-2012 մասնակից հավաքականների բոլոր ասոցիացիաները կստանան 30-ական Tango 12 գնդակ՝ մարզումների և խաղերի համար: Պաշտոնական խաղում Tango 12-ն առաջին անգամ կօգտագործվի 2012թ. հունիսի 8-ին Եվրոպայի առաջնության բացման ժամանակ: