Լեհաստանի առաջնության 16-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի «Լեխիա» ակումբը հանդիպել է «Պոլոնիայի» հետ: «Լեխիան» իր դաշտում 1:3 հաշվով զիջել է: Հայրապետյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում:
Հայրապետյանի թիմն իր ակտիվում ունի 17 միավոր և 11-ն է մրցաշարային աղյուսակում: Առաջին տեղում է «Սլասկը» 31 միավորով:
16-րդ տուրում «Լեխիան» կխաղա «Յագելոնիայի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: «Յագելոնիան» 19 միավորով 10-րդ տեղում է:





