Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Լոնդոնում մեկնարկում է Chess Classic-ի երրորդ մրցաշարը: Մրցաշարին, որը կանցնի շրջանաձև համակարգում, կմասնակցեն 9 գրոսմայստերներ: Վարկանշում երրորդ Լևոն Արոնյանը (2802), առաջին փուլում կխաղա Լյուկ Մակշինի դեմ (Անգլիա):
Այլ խաղերում կհանդիպեն Վլադիմիր Կարմինկը՝ Ռուսաստան և Հիկարու Նակամուրան՝ ԱՄՆ, Մագնուս Կարլսենը՝ Նորվեգիա և Դավիթ Հոուելը՝ Անգլիա, Մայքլ Ադամսը՝ Անգլիա և Վիշվանտան Անադը՝ Հնդկաստան, Նայջլ Շորթը՝ Անգլիա և Բորիս Բեքերը՝ Գերմանիա:
Ժամանակի վերահսկողությունը կլինի 40 քայլի համար 2 ժամ, ապա 20 քայլի համար 1 ժամ և 15 րոպե մինչև խաղի վերջը՝ յուրաքանչյուր քայլի համար ՝սկսած 61-րդից, 30 վայրկյան լրացուցիչ ժամանակով: Հաղթանակի համար նախատեսվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1, պարտության համար՝ 0, ոչ ոքի առաջարկելը արգելված է:
Մրցաշարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 12, իսկ դեկտեմբերի 7-ին շախմատիստները հանգստանում են:





