Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջ է անցել Անդրե Աղասիից կարիերայի ընթացքում վաստակած մրցանակային գումարների քանակով: 2011թ. խաղաշրջանից հետո Ջոկովիչը ընդհանուր առմամբ վաստակել է 32,8 մլն դոլար, այն դեպքում, երբ Աղասին իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է 31,1 մլն դոլար, հայտնում է lenta.ru-ն:
Առաջին տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 67,4 մլն դոլարով, երկրորդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը 45 միլիոնով, որն առաջ անցավ ամերիկացի Փիթ Սամփրասից, որն ունի 43,2 մլն: Չորրորդը Ջոկովիչն է, հինգերորդը՝ Աղասին:
2011թ. Ջոկովիչը հաղթել է ATP 10 մրցաշարերում, այդ թվում «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երեքում՝ Australian Open, Ուիմբլդոն և US Open և Մասթերսի մրցաշարերից հինգում:





