Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի համար կա երկու պատճառ` նախօրոք անցակետում հայտարարություն էր լինում, որ որոշակի ժամանակահատված չի աշխատելու, մյուսն էլ` ձմեռը շուտ ու անսպասելի եկավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց և Ռուս-վրացական Լարս անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ պարզաբանումներ տվեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
Նա նշեց` հավելյալ խնդիր էր այն, որ չունեին Փոթի-Նովոռոսիյսկ նավահագիստները սպասարկող լաստանավ: Այն թույլ կտար կուտակված մեքենաները քարշակներով հասցնել նավահանգիստ և բեռները տեղափոխել լաստանավով: Այսուհետ նման իրավիճակը բացառելու համար հայ և վրացական կազմակերպություն է ստեղծվելու, որը զբաղվելու է ձմեռային սպասարկման հետ կապված խնդիրներով:
Համբարձումյանը նշեց, որ Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավն արդեն գործում է և հավելեց. «Հիմա Լարսի անցակետով հատուկենտ մեքենաներ են անցնում, եթե ձյուն չի գալիս»:





