AM
10 Դեկտեմբեր 2011 - 09:28 AMT

Միրչա Լուչեսկու. «Կրիվբասի» հետ խաղը բարդ է լինելու և մենք լուրջ ենք վերաբերվում դրան

Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի «Կրիվբասի» հետ խաղից առաջ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ մրցակիցն այս խաղաշրջանում լավ է խաղում:

«Կրիվբասը» վատ չէ պատրաստված ֆիզիկապես, բավականին ագրեսիվ է գործում: Երբեմն այն հասնում է դաժանության եզրին: «Կրիվբասը» դուրս է գալիս դաշտ և բոլոր ուժերը տալիս դրական արդյունքին հասնելուն»,-Լուչեսկուի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Լուչեսկուն նշել է, որ իրենց բարդ խաղ է սպասում և նրանք շատ լուրջ են վերաբերվում խաղին: «Շախտյորը» կհանդիպի «Կրիվբասի» հետ դեկտեմբերի 11-ին:

«Այդ խաղի ավարտից հետո բոլորը արձակուրդ կգնան: Բարդ ստացեց տարին, բոլորին հանգիստ է պետք: Ամռանը արձակուրդն այնքան էլ մեծ չէր, ուստի այժմ ֆուտբոլիստները դրա կարիքն ունեն: Անցայլ տարին ևս բարդ էր՝ մենք հաղթեցիքն առաջնությունում ու գավաթի մրցաշարում, եղան շատ խաղեր, խաղացանկը բավականին լարված էր: Բնականաբար, այժմ ցանկալի է, որ մինչ կրկին բոլորը հավաքվեն, կարողանան վերականգնել ուժերը»,-ասել է նա: