Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստները խաղաշրջանն ավարտեցին Lուգանսկի «Զարյայի» նկատմամբ 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: 16-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ապա աչքի ընկան Դրաման Տրաորեն և Վելիզար Դիմիտրովը: Վլադիմիր Պյատենկոյի մարզիկները վաստակեցին 29 միավոր և ձմեռային արձակուրդ գնացին 8-րդ հորիզոնականում:
«Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն, խաղերի արդյունքներն ամփոփելով, նշել է, որ ֆուտբոլիստներն արել են այն ամենը, ինչ կախված էր նրանցից:
«Եթե մենք նույն կերպ շարունակենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Այժմ մենք կհանգստանանք և կսկսենք երկրորդ խաղաշրջանի նախապատրաստությունները: Թիմը, հանգստից հետո, հավաքվելու է հունվարի 11-ին: Սկզբում մենք 4 օր կանցկացնենք Դոնեցկում, ապա կուղևորվենք Թուրքիա, որտեղ կանցկացնենք երեք ուսումնամարզական հավաք՝ յուրաքանչյուրը 12 օր»,- Պյատենկոյի բառերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:





