Դեկտեմբերի 11-ին ժամը 20-ի սահմաններում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանված «Ինտերնացիոնալ» մակնիշի բեռնատարի վարորդին, որը տեղում մահացել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մինչ այդ «Ինտերնացիոնալ» մակնիշի 35 A 73110 պետհամարանիշի բեռնատարը բախվել էր «ԳԱԶել» մակնիշի 753 ԼՏ 68 պետհամարանիշի ավտոմեքենային:
Բեռնատարի վարորդը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի,1956 թվականին ծնված Իսմայիլ Մարանդին, փորձել է ավտոմեքենայից դուրս նետվելով՝ փրկվել, և հենց այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել հետևից ընթացող «ԳԱԶ 3129» մակնիշի 07 ԼՏ 110 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` 1968 թվականին ծնված Սևադա Ղազարյան) կողմից և զոհվել:
Պատահարի հետևանքով բեռնատար ավտոմեքենայից տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նույն օրը ժամը 13-ի սահմաններում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ջրաքլորացման կայանի պարսպին: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը` 25-ամյա Արթուր Ավագյանը, տեղում մահացել է:
Երկու գործերով էլ կատարվում է քննություն:





