AM
12 Դեկտեմբեր 2011 - 10:32 AMT

Միշել Պլատինին սպառնացել է հեռացնել Լեհաստանի հավաքականին Եվրո-2012-ից

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սպառնացել է Լեհաստանին Եվրո-2012-ից դուրս թողնել այն դեպքում, եթե Լեհաստանի կառավարությունը թոշակի ուղարկի Լեհական ֆուտբոլային միության՝(PZPN), նախագահ Գժեգոժ Լյատոյին, փոխանցում է versii.com-ը:

Նոյեմբերի վերջին Լյատոյին մեղադրցին կաշառակերության մեջ, երբ PZPN-ում նախաձեռնող խումբը ցուցադրեց մի հոլովակ, որը նկարահանվել էր գաղտնի տեսախցիկով:

Դրանում, իբրև Գժեգոժ Լյատոն իր զրուցակցի հետ պայմանավորվել է նրան ապահովել հաղթանակով՝ PZPN նոր շտաբի կառուցման պայմանագրի 5-10%-ը ստանալու դեպքում:

Դրանից հետո Լեհաստանի կառավարությունը պատրաստվում էր կասեցնել Լյատոյի իրավասությունները, սակայն Պլատինիի և երկրի սպորտի և զբոսաշրջության նախարար Իոաննա Մուհիի հանդիպման ընթացքում, Պլատինին նշել է Ֆուտբոլային ֆեդերացիայի գործունեությանը իշխանական մարմնի միջամտելու սահմանափակությունը:

Ընդ որում Պլատինին նախազգուշացրել է նախագահին այն լուրջ հետևանքների մասին, որոնք կունենան նման գործողությունները: Մասնավորապես, խոսքը գնում է Լեհաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունից զրկելու մասին:

Լեհական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Լյատոն կարող է հանգիստ լինել իր պաշտոնի համար ամենաքիչը մինչև ЕURO-2012-ի ավարտը: