Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն գտնում է, որ ՄԱԿ ԱԽ-ն «բարոյական պատասխանատվություն» է կրում Սիրիայի իրավիճակի համար, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Ֆրանսիան և ԱԽ մյուս անդամները գտնում են, որ ՄԱԿ ԱԽ լռությունը Սիրիայի հարցում սկանդալային է»,-հայտարարել է երկուշաբթի օրը Արոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Արոյի ելույթին նախորդեց Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրեց ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը:
Ըստ զեկույցի, հակակառավարական ցույցերի ճնշման արդյունքում ավելի քան 5 հազար մարդ է մահացել:
Ֆրանսիայի հայտարարությանը միացել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ն ու Չինաստանը արգելափակեցին ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայի. Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Պորտուգալիայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ բանաձևը:





