AM
14 Դեկտեմբեր 2011 - 07:21 AMT

Թուրքական ընդդիմությունը երկրի իշխանություններին կոչ է անում հրաժարվել Հայ-թուրքական արձանագրություններից

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին երկրի իշխանություններին կոչ է անում վերջնականապես հրաժարվել Հայ-թուրքական արձանագրություններից: Ինչպես հաղորդում է «Թաքվիմ» թուրքական թերթը, Բախչելին Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել կտրուկ պատասխան տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին այն մասին, որ Թուրքիան դեռ կապաշխարի և գլուխ կխոնարհի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նրա խոսքով` ոչ մի թուրք քաղաքական գործիչ նման «ստոր արարք» չի գործի: Դևլեթ Բախչելին նման քայլը դավաճանություն է որակել: