AM
14 Դեկտեմբեր 2011 - 12:36 AMT

Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ փոքր և միջին գործարարության ոլորտում համագործակցության մեջ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հռոմում հանդիպել է իտալացի ձեռներեցներին, այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Ըստ նախագահի, ընթացքում են նաև Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: «Մեր ռուս և ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին:

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրված են առևտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրեր, որոնք լավ հիմքեր են ստեղծել համագործակցության զարգացման համար»,-ասել է նախագահը:

«Փոքր և միջին բիզնեսը կազմում է Իտալիայի տնտեսության հիմքը, ինչը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ Հայաստանի համար: Մենք հետաքրքրված ենք Իտալիայի հետ հատկապես այս ոլորտում համագործակցելու, ինչպես նաև ուսումնասիրելու իտալական փորձը:

Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացելու նաև հայ-իտալական գործարար համագործակցության համար: Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ,

Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտներ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները Հայաստանում: Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցերը ոչ միայն գործադիրի, այլև օրենսդրական մակարդակով»,-ասել է նախագահը: