AM
15 Դեկտեմբեր 2011 - 05:27 AMT

Փարիզում կայացավ արևմտահայերի երրորդ համագումարը

Փարիզում ավարտվեցին արևմտահայերի երրորդ համագումարի աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեկտեմբերի 10-ին: Համագումարին ներկա էին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայեր Ռուսաստանից, Հայաստանից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

Օրակարգի հիմնական հարցերը կապված էին ներկա փուլում հայ ժողովրդի ճակատագրի հետ: Մասնավորապես քննարկվեց ժառանգների` վնասի հատուցման իրավունքը, գրում է հայկական սփյուռքի ռուսական լրատվական պորտալը:

Համագումարում միաձայն ընդունվեց արևմտահայերի Ազգային Ժողովի Կանոնադրությունն ու աշխատանքների 2012-2013թթ. ծրագիրը: