AM
15 Դեկտեմբեր 2011 - 13:58 AMT

Իրավիճակը Սիրիայի և Իրանի շուրջ դրդում է Ռուսաստանին կատարելագործել իր զորամիավորումներն Անդրկովկասում

Աշխարհաքաղաքական իրավիճակը Սիրիայի և Իրանի շուրջ դրդում է Ռուսաստանին կատարելագործել իր զորամիավորումներն Անդրկովկասում, Կասպից ծովում և Միջերկրական ու Սև ծովերի տարածաշրջաններում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Աղբյուրները ռազմական գերատեսչությունում հայտնում են, որ Կրմելը տեղեկություններ է ստանում այն մասին, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ մտադիր է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Հարվածն անսպասելի է լինելու և այդ օրը շատ շուտ կգա: Թեհրանի պատասխան գործողությունները հավանաբար սպասեցնել չեն տա: Հնարավոր է լայնածավալ պատերազմ, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

«Այդ խնդիրը որպես առաջնային այսօր քննարկվել է ՌԴ-ԵՄ գագաթաժողովում՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ: Նախօրեին Կրեմլը ԵՄ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Վ.Չիժովի շուրթերով հայտարարեց, որ Իսրայելի հարվածը «իրադարձությունների աղետալի զարգացումներ» կարող է ունենալ: Դիվանագետն ասել է, եր բացասական հետևանքներ կլինեն ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև «ավելի լայն շրջանակի համար

Ըստ «ՆԳ»-ի, ռազմական ոլորտում Ռուսաստանի նախապատրաստական աշխատանքները հանգում են Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վնասը նվազագույնի հասցնելուն՝ դա սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: Այժմ աշխատանքը գրեթե ավարտված է: Ըստ ՊՆ աղբյուրների, 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին լիովին օպտիմիզացիայի ենթարկվեց Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը: Զինծառայողների ընտանիքները տարհանվել են Ռուսաստան, իսկ Երևանի մերձակայքում գտնվող ռուսական զորամասը կրճատվել է, ստորաբաժանումները տեղափոխվել են Գյումրի՝ թուրքական սահմանին մոտ: Քանի որ հենց Թուրքիայի տարածքից ԱՄՆ-ն կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Թե այդ դեպքում ինչ խնդիրներ է լուծելու 102-րդ ռազմակայանը, պարզ չէ: Սակայն, հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից լիակատար մարտական պատրաստվածության են բերվել Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում տեղակայված ռուսական զորքերը: Իսկ ՌԴ Սևծովյան նավատորմի նավերը գտնվում են Վրաստանի սահմաններից ոչ հեռու, որը կարող է հանդես գալ հակաիրանական ուժերի կողմում: