AM
16 Դեկտեմբեր 2011 - 05:30 AMT

Բուշերի ԱԷԿ-ը ծրագրվում է շահագործման հանձնել 2012թ

Իրանական առաջին Բուշերի ԱԷԿ-ի էներգաբլոկը ծրագրվում է հասցնել 100% հզորության և շահագործման հանձնել 2012թ առաջին կիսամյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական «Էներգոատոմին», որի մասնագետները մասնակցել են իրանական ԱԷԿ-ի փորձարկմանը՝ ԱԷԿ-ի շահագործման համաշխարհային կազմակերպության ասոցիացիայի Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնի կողմից:

Բուշերի ԱԷԿ-ը դեռևս գտնվում է 50% հզորության յուրացման մակարդակում: Հզորության հաջորդ փուլերն են 75% և 100%, որոնք պետք է յուրացվեն և բլոկը պետք է շահագործման հանձնվի պատվիրատուին հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,-ասվում է հաղորդագրությունում:

Ատոմակայանի նախամեկնարկային փորձարկումը տեղի է ունեցել 2011թ նոյեմբերի 10-24 և «իրականացվել է իրանական կողմի հայտերի հիման վրա»:

«Չնայած դիտողություններին, կարելի է նշել, որ էներգաբլոկի ընդհանուր վիճակը բարվոք է և համապատասխանում է Ուկրաինայի կամ Ռուսաստանի մեկնարկային էներգաբլոկերին»,- ասվում է հաղորդագրությունում:

«Էներգոատոմը» նշում է, որ Բուշերի ԱԷԿ-ում էներգաբլոկի մեկնարկից գրեթե երկու տարի առաջ կառուցվել և շահագործման է հանձնվել լայնամասշտաբ փորձարկումների համար նախատեսված սարքը: «Այսպիսով, ողջ օպերատիվ անձնակազմը, որը կառավարում է էներգաբլոկը, հնարավորություն ուներ վերապատրաստվելու սեփական լայնամասշտաբ տրենաժորի վրա»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:

Մոսկովյան ԱԷԿ-ի ՀԿԱ կենտրոնում իրականացված ստուգումներին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Հունգարիայի, Ֆրանսիայի և Բելգիայի ներկայացուցիչներ:

Բուշերի ԱԷԿ-ի շինարարական աշխատանքները սկսվել են 1974թ գերմանական Union A.G. (Siemens/KWU) կոնցեռնի կողմից: Ռուսաստանի և Իրանի կառավարությունների միջև 1992թ օգոստոսին ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիր է կնքվել, իսկ 1995թ հունվարին կնքվել է կայանի առաջին էներգաբլոկի կառուցման ավարտի վերաբերյալ պայմանագիրը: 2001թ սկսվել է հիմնական տեխնոլոգիական սարքերի ներկրումը: