Դեկտեմբերի 16-ին Ուֆայում, «Բաշգոսֆիլհարմոնիայի»՛ դահլիճում կկայանա Ռաֆաիլ Զինուրովի «Հայաստան՝ հազարամյակների ճանապարհ» գրքի առաջին հատորի շնորհանդեսը և հեղինակի առաջին անհատական «Մոռացված հերոսներ» արձանների առաջին ցուցահանդեսը:
Նույն օրը կկայանա նաև տոնական երեկո՝ նվիրված Ուֆայի կիրակնօրյա դպրոցի 10-ամյակին:
Միջոցառումները կազմակերպվում են Բաշկիրիայի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարությունները՝ ԲՀ Բարեկամության տան, Գրողների, լրագրողների և նկարիչների միությունների, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Ռուսաստանի հայերի միության» բաշկիրյան մասնաճյուղի հետ համատեղ:
Ռաֆաիլ Զինուրովը Բաշկիրիայի Հանրապետության Պետական ժողովի՝ Կուրուլտայի փոխնախագահն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՀ վաստակավոր իրավաբան, ՌԴ նկարիչների, գրողների և լրագրողների միությունների անդամ, պատմաբան, քանդակագործ է:
«Հայաստան՝ հազարամյակների ճանապարհ» եռահատորյակը ներկայացնում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից՝ բանաստեղծությունների տեսքով է:
Բաշկիր հեղինակի՝ Հայաստանի մասին գրքի մոսկովյան շնորհանդեսը կայացել է 2011թ ապրիլի 8-ին Ռուսական պետական գրադարանում, որը կազմակերպվել էր «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից՝ Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ:
Ծրագրվում է, որ հաջորդ տարի Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Հեմիտովի Հայաստան կատարելիք այցի շրջանականերում, Ռաֆաիլ Զինուրովի գիրքը կներկայացվի Հայաստանի հանրությանը:
Շուտով «Յունիպրես» հրատարակչությունում լույս կտեսնեն Զինուրովի գրքի երկրորդ և երրորդ հատորները:





