Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում «ծնկի է իջեցրել Իսրայելին»:
Թուրքական «Զամանը» հայտնել է, որ այդ մեկնաբանությունն արվել է Թուրքիայի արտաքին հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում:
Նախարարը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության հիմնական նպատակն է «հարևանների հետ խնդիրների բացակայությունը, սակայն ընդգծել է. «մենք չենք կարող լռել, երբ մեր հարևան երկրներից մեկը շարունակում է հալածել մարդկանց»:





