AM
19 Դեկտեմբեր 2011 - 06:23 AMT

Օլեգ Սմիռնով. Ուկրաինայի հայերի միասնությունը հայ-ուկրաինական համագործակցության կարևոր տարր է

Ուկրաինայի հայկական կազմակերպությունների խորհրդաժողովը, որտեղ հայտարարվեց, որ Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսը ու Ուկրաինայի Հայ երիտասարդության ասոցիացիան կմտնեն Ուկրաինայի հայերի միության կազմի մեջ, կարելի է նշանակալի իրադարձություն համարել: Այդ մասին Analitika.at.ua-ին հայտարարեց ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիռնովը:

«Միավորման միտումները հայկական համայնքում դրական ազդեցություն կունենան Ուկրաինայի հայերի խնդիրների լուծման վրա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի հայ համայնքի միասնությունը պետք է դիտարկել որպես հայ-ուկրաինական համագործակցության կարևոր տարր, որը կարող է նպաստել Կիևի ու Երևանի հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում: Դա անկասկած լավ օրինակ կարող է ծառայել ուկրաինական համայնքների համար աշխարհի տարբեր երկրներում»,-հայտարարել է փորձագետը: