AM
20 Դեկտեմբեր 2011 - 06:19 AMT

Ռուսաստանը կարող է բարձրացնել բնական գազի սակագինը Հայաստանի համա՞ր

Ռուսական իշխանություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ դժգոհ են Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումներից: Այս մասին գրում է «Հրապարակը», նշելով, որ ատոմակայանի կառավարումից հրաժարվելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել բնական գազի սակագնի հերթական բարձրացումը: «Ինչպես հյատնի է, այս «զենքը» ռուսներն օգտագործել են ինչպես 2003 թ., այնպեսլ էլ 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ, փորձելով զիջումներ կամ երաշխիքներ կորզել հայկական իշխանություններից: Տրամաբանությունը պարզ է. ձմռանը գազի սակագնի բարձրացումը դժգոհություն կառաջացնի իշխանության նկատմամբ՝ դժվարացնելով նրա վերարտադրությունը»,- նշում է թերթը: