AM
20 Դեկտեմբեր 2011 - 07:15 AMT

16-ամյա երիտասարդը ռումբի մասին կեղծ ահազանգ է արել

Դեկտեմբերի 19-ին «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ մասնաշենքում ռումբ է տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ է:

ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1995թ. ծ. Նվեր Մանվելի Լորսաբյանը:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանություն:

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: