AM
20 Դեկտեմբեր 2011 - 13:46 AMT

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2012 թվականին Մոսկվայում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2012 թվականին Մոսկվայում: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նրա խոսքով` Աստանան կշարունակի զարգացնել և ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը:

Նազարբաևը նաև համոզմունք է հայտնել, որ այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում քննարկված հարցերը «ընդունակ են կազմակերպությանը նոր հնարավորություններ ընձեռել ժամանակակից աշխարհում առկա սպառնալիքներին ու ռիսկերին օպերատիվ և համապատասխան արձագանքելու գործում»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: